Կիմ Քարդաշյանը խախտել է լռությունն ու կարծիք հայտնել Balenciaga ապրանքանիշի շուրջ ծագած սկանդալի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Balenciaga նորաձևության տունն անցած շաբաթ քննադատության էր ենթարկվել մանկապղծության թեմայով իրերով մանկական լուսանկարներ օգտագործելու համար: Ավելի ուշ ապրանքանիշի ներկայացուցիչները ներողություն խնդրեցին հանրությունից, սակայն ցանցի օգտատերերը «չհանդարտվեցին» և շարունակեցին պահանջել «փակել Balenciaga-ն»։ Քննադատության արժանացան նաև ապրանքանիշի մտերիմները, մասնավորապես Քիմ Քարդաշյանը, ով Balenciaga-ի մեծ երկրպագու է և տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիայի ընկերուհին։ Մի քանի օր Քարդաշյանը լռում էր, բայց երեկ, այնուամենայնիվ, որոշեց խոսել.
«Վերջին օրերին ես լռում էի ոչ թե այն պատճառով, որ ցնցված չէի Balenciaga-ի վերջին արշավից, այլ որովհետև ուզում էի անձամբ շփվել ապրանքանիշի թիմի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ: Որպես չորս երեխաների մայր՝ ես ցնցված էի այս անհանգստացնող կադրերից։ Երեխաների անվտանգությանը պետք է հատուկ խնամքով վերաբերվել: Մեր հասարակության մեջ մանկապղծությունը նորմալացնելու ցանկացած փորձի տեղ չպետք է տալ»,- իր անձնական բլոգում ասել է Քիմ Քարդաշյանը։