Balenciaga-ն պաշտոնական հայտարարություն է տարածել ԲԴՍՄ պարագաների եւ երեխաների ներգրավվածությամբ գովազդային արշավի վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Balenciaga-ն պաշտոնական հայտարարություն է տարածել ԲԴՍՄ պարագաների եւ երեխաների ներգրավվածությամբ գովազդային արշավի վերաբերյալ

Ֆրանսիական Balenciaga նորաձեւության տունը պաշտոնապես ներողություն է խնդրել երեխաների մասնակցությամբ եւ ԲԴՍՄ պարագաների առկայությամբ գովազդի համար։ Ապրանքանիշը համապատասխան հայտարարությունը տարածել է Instagram-ի իր պաշտոնական էջում։

Ապրանքանիշը պատասխանատվություն է ստանձնել նշված իրերի ոչ պատշաճ օգտագործման համար: Ըստ Balenciaga-ի՝ դրանք տրամադրվել են երրորդ անձանց կողմից եւ վերցվել նկարահանման ավարտից հետո հեռացվել նկարահանման հրապարակից: Նորաձեւության տունը խոստովանել է, որ բավականաչափ ուշադրություն չի դարձրել նկարահանման հայեցակարգին։

Balenciaga-ն խոստացել է վերանայել հետագա ծրագրերն ու երաշխավորել, որ նման բան այլեւս չի կրկնվի: Միաժամանակ ընկերությունը նշել է, որ սկսելու է աշխատել կազմակերպությունների հետ, որոնք օգնում են ընդգծել երեխաների պաշտպանության խնդիրները։

Իր հերթին Daily Mail-ը հրապարակել է Balenciaga-ի առաջին հայտարարություններից մեկը. «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր գովազդային արշավի պատճառով առաջացած ցանկացած վիրավորանքի համար: Մեր պայուսակները նախատեսված չէին երեխաների մասնակցությամբ լուսանկարներում ցուցադրելու համար»:

news.am