Ինչպե՞ս ազատվել թմբլիկ թշերից. խորհուրդ են տալիս մասնագետները
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ազատվել թմբլիկ թշերից. խորհուրդ են տալիս մասնագետները

Թմբլիկ թշերից ազատվելու համար անհրաժեշտ է կրճատել օգտագործվող աղի քանակությունը, խորհուրդ է տալիս սննդաբան Մայք Բոլը։ Նա եւ ֆիթնես-մարզիչ Էնթոնի Յունգը Eat This, Not That!-ում նշել են մի քանի պարզ միջոցներ դեմքի ծավալը փոքրացնելու համար։

Ըստ Բոլի՝ դեպքերի մեծ մասում անհնար է «տեղային նիհարել», քանի որ քաշը նվազում է հավասարաչափ ամբողջ մարմնի համար։ Բայց կան մարդիկ, որոնց մոտ ճարպային նստվածքները տեղայնանում են մարմնի որոշակի մասերում, մասնավորապես դեմքի վրա։ Դեմքի ավելի հստակ ուրվագիծ ունենալու համար սննդաբանը խորհուրդ է տալիս հետեւել հետեւյալ պարզ կանոններին.

  • Ավելի քիչ քանակությամբ աղ օգտագործել։ Դա կապված է այն բանի հետ, որ դրանում պարունակվում է ջուրը պահող նատրիում։
  • Ուշադրություն դարձնել ցածր կալորիականություն ունեցող եւ մեծ քանակությամբ բբջանյութ պարունակող մթերքներին, ինչպիսին են նեխուրը, գազարը, ձմերուկը, հազարը, վարունգը, ցիտրուսները, խնձորը եւ արքայախնձորը։ Դրանք արժե ավելացնել սննդաբաժնում՝ ավելի արդյունավետ նիհարելու համար։
  • Կարեւոր է հետեւել կալորիաների դեֆիցիտին եւ փորձել ուտել որքան հնարավոր է ավելի շատ բուսական սնունդ։

Դեմքի հատվածում ավելորդ քաշից խուսափելու համար ֆիթնես-մարզիչ Էնթոնի Յունգը խորհուրդ է տվել շաբաթը երկու-երեք անգամ կատարել կարդիոմարզումներ եւ ծանրաբեռնված վարժություններ։ Նրա կարծիքով՝ կարեւոր է ժամանակի 80 տոկոսն օգտագործել օգտակար եւ առողջ սնունդ ընդունելու համար, իսկ մնացած 20 տոկոսը հատկացնել սիրելի ուտելիքներ վայելելուն։ Միաժամանակ, կարեւոր է խուսափել կիսաֆաբրիկատներից։

news.am