
Հայկական տառեր, զարդանախշեր ու սիմվոլներ․ հայկականով ոգեշնչված ու ստեղածագործական կրեատիվ մոտեցմամբ հայազգի Հռիփսիմե Սուքիասյանը նորաձևության հայրենիքում՝ Փարիզում, հիմնել է մետաքսե շարֆերի սեփական բրենդը։ Մասնագիտությամբ լինելով իրավաբան՝ Հռիփսիմեն Ֆրանսիա տեղափոխվելուց հետո որպես երկրորդ մասնագիտություն է ընտրել թվային նորաձևության դիզայնը։ Երեք տարի Փարիզի «Մոդել դե Լյուքսում» սովորելուց ու Իտալիայում վերապատրաստում անցնելուց հետո աշխատել է աշխարհահռչակ «Dior»-ում, էսքիզներ արել։
Ձեռք բերած գիտելիքներն ու փորձը այսօր արդեն օգտագործում է սեփական՝ «Ripsim» բրենդի համար, որը ստեղծում է Twill տեսակի բնական մետաքսից բարձրակարգ շարֆեր։