
Pantone գույնի ինստիտուտը վառ վարդագույն Viva Magenta-ն ճանաչել է 2023 թվականի գույնը։
Ընկերությունը նշում է, որ դա «ոչ ավանդական կարմիր է ոչ ավանդական ժամանակների համար»։ Viva Magenta 18-1750-ը տաք վարդագույն է՝ մանուշակագույնի երանգներով, որը պատկանում է կարմիրի ընտանիքին:
Pantone-ը գույնն անվանում է ինքնավստահ, բայց ոչ ագրեսիվ, այն համեմատում են «թավշյա ձեռնոցով բռունցքի» հետ։
«Սա կարմիրի համարձակ եւ անվախ երանգ է, որը էներգիա ու կենսունակություն է հաղորդում: Նրա ոգեւորությունը ուրախացնում է», – ասում է Pantone-ի փոխնախագահ Լորի Փրեսմանը: