Մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն լուսանկարվել է Jacquie Aiche ոսկերչական ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Ամբրոսիոն դարձել է Jacquie Aiche ոսկերչական ապրանքանիշի նոր Intuitive Attraction արշավի դեմքը։ Բրազիլացի մոդելի համար նրանք մի քանի նկար են ընտրել, որոնցում նա ցուցադրել է իր կատարյալ մարմինը և զարդերը:
Ալեսանդրա Ամբրոսիոն կեցվածք է ընդունել 730 ֆունտ արժողությամբ Gucci-ի ներքնազգեստով և ցուցադրել նոր հավաքածուի ոսկյա վզնոցներ, ապարանջաններ և մատանիներ։ Մեկ այլ լուսանկարում Victoria’s Secret-ի նախկին հրեշտակը կեցվածք է ընդունել բաց դեկոլտեով սև կոմբինեզոնով՝ ցուցադրելով նաև բնական քարերով բազմաթիվ զարդեր։