Մասնագետը նշել է՝ ինչպիսին պետք է լինի առողջարար ընթրիքը
Advertisement 1000 x 90

Մասնագետը նշել է՝ ինչպիսին պետք է լինի առողջարար ընթրիքը

Կատարյալ ընթրիքը սպիտակուցի և ճիշտ եփված բանջարեղենի համադրություն է: Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան, սննդաբան Ելենա Եվդոկիմովան՝ նշելով՝ ինչպիսին պետք է լինի ճիշտ ընթրիքը։

«Դա ջերմային մշակում անցած բանջարեղենն է՝ համադրած մի կտոր շոգեխաշած մսի, ձկան կամ թռչնամսի հետ: Բանջարեղենը հարկավոր է ջերմային մշակման ենթարկել, որպեսզի գիշերվա ընթացքում օրգանիզմը չափազանց շատ էներգիա չծախսի մարսողության վրա»,- խորհուրդ է տվել մասնագետը։

Նա նաև հավելել է, որ որպես այլընտրանքային տարբերակ կարելի է դիտարկել շոգեխաշած բանջարեղնի ու ձվածեղի համադրությունը։ Ինչ վերաբերում է թարմ աղցաններին, ապա դրանք ընթրիքի լավագույն տարբերակը չեն համարվում, քանի որ դրանցով ընթրելուց հետո քնի ժամանակ աղեստամոքսային տրակտը խիստ ծանրաբեռնված է լինում։

tert.am