Լեհաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերվել է ռուս աբստրակցիոնիստ նկարիչ Վասիլի Կանդինսկու կտավը: «Անվերնագիր» կտավը 1984 թվականին գողացել էին Վարշավայի Ազգային թանգարանից։
Նկարը հայտնաբվել է Բեռլինի Grisebach աճուրդում, որտեղ վաճառվել է 390 000 եվրոյով: Լեհաստանի իշխանությունները պահանջել են արգելել նկարն աճուրդի հանել եւ այժմ մտադիր են հետաքննություն անցկացնել։
Չնայած նրան, որ նկարի հակառակ կողմում լեհական թանգարանի կնիքն է, աճուրդի կատալոգում նշված է, որ նկարը Կանդինսկու ծննդյան նվերն է կոլեկցիոներ Օտտո Ռալֆսին: Ըստ կատալոգի՝ «Անվերնագիր»-ը 1965-1983 թվականներին պահվել է Ազգային թանգարանում, սակայն 1988 թվականին նկարը ներառվել է ԱՄՆ-ի արվեստի գործերի մասնավոր հավաքածուում։ Դրանից հետո մասնավոր անձն այն գնել է Մյունխենի Թոմասի պատկերասրահից։