37-ամյա դերասանուհի, պրոդյուսեր և ձեռնարկատեր Սքարլեթ Յոհանսենն աշխարհի ամենագեղեցիկ և հաջողակ կանանցից մեկն է։ Աստղը երկու անգամ՝ 2018 և 2019 թվականներին, ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհի։ 2022 թվականի մարտին Յոհանսենը հայտարարեց իր սեփական կոսմետիկ ապրանքանիշի՝ The Outset-ի թողարկման մասին, որը բաղկացած է դեմքի և մարմնի մաշկի խնամքի միջոցներից։
Refinery29-ին տված հարցազրույցում Սքարլեթն ասել է, որ փորձում է կանոնավոր կերպով խնամել իր մաշկը՝ առանց ներարկումների և ապարատային պրոցեդուրաների։
Սովորական կյանքում Սքարլեթը գրեթե չի շպարվում. «Ես ծածկում եմ թերությունները NYX Professional Makeup քողարկիչով և հայլայթերով, և պատրաստ է»:
Բլից հարցում Սքարլեթ Յոհանսենի հետ:
- Շելա՞ք, թե՞ սովորական լաք։
Շելակ եմ անում, բայց հազվադեպ։
- Ո՞րն է առաջին բանը, որ անում եք, երբ արթնանում եք առավոտյան:
Ես ատում եմ այս սովորությունը, բայց երբ բացում եմ աչքերս, անմիջապես հեռախոսս եմ ստուգում։
- Մաշկի մեկակա՞ն, թե՞ կրկնակի մաքրում։
Միայնակ.
- Սևանե՞րկ, թե՞ կեղծ թարթիչներ.
Սևաներկ:
- Սանրվածք «մուլե՞տ», թե՞ «անդերքաթ».
«Անդերքաթ»:
- Սիրած դաջվա՞ծքը:
Կարծում եմ, որ իմ սիրելի դաջվածքը իմը չէ, այլ Բեն Աֆլեքի մեջքի դաջվածքը:
- Լոգա՞նք, թե՞ ցնցուղ:
Ցնցուղ:
- Լինել պրոդյուսե՞ր, թե՞ նկարահանվել ֆիլմերում:
Լինել այն ֆիլմի պրոդյուսերը, որում ես խաղում եմ:
- «Մարտինի՞», թե՞ «Մարգարիտա»:
«Մարգարիտա»:
- Կրունկնե՞ր, թե՞ սպորտային կոշիկներ:
Սպորտային կոշիկներ:
- Ի՞նչ ոճային խորհուրդ կտայիք Ձեր դստերը:
Վարդագույնն ու կարմիրը գույների կատարյալ համադրություն են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը