«30 տարեկանից հետո ոչինչ այլևս նույնը չէ»,- 40-ն անց շատ կանայք համաձայնում են այս մտքի հետ: Ճիշտ է, որ 30-ից հետո նյութափոխանակությունը դանդաղում է: Այսպիսով ավելի հեշտ է ավելորդ քաշ կուտակելը, և այն նվազեցնելու համար մեծ ջանքեր են պահանջվում:
Եթե ցանկանում եք լավացնել նյութափոխանակությունը, հետևեք մեր առաջարկած հնարքներին:
Առավոտյան դառը սուրճ խմեք:
Նախաճաշին եփած ձու կերեք:
Օրվա ընթացքում, հյութերի փոխարեն, խմեք կանաչ թեյ և ջուր:
Կծու ուտելիքներ կերեք:
Օրական առնվազն 30 րոպե մարմնամարզություն արեք:
Ճաշին սեզոնային աղցան կերեք՝ պանրով կամ հավի մսով:
Մի քանի ամսից կնկատեք արդյունքը: Սա բավական է, որ ձեզ ստիպի այս հնարքները շարունակել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը