
Հանրաճանաչ փոփ երգչուհի Ռիտա Օրան ներկայացել է թափանցիկ զգեստով և զայրացրել երկրպագուներին։ Համապատասխան նկարները հրապարակել է DailyMail-ը։
32-ամյա երգչուհին լոնդոնյան British Fashion Awards 2022 մրցանակաբաշխությանը ներկայացել է կարմիր միջին երկարությամբ զգեստով, որի թափանցիկ գործվածքը ցուցադրում էր նրա կազմվածքը։ Միևնույն ժամանակ, կադրերում երևում է, որ աստղը կրում է կարմիր ներնքազգեստ և բարձրակրունկներ։ Օրան իր տեսքն ամբողջացրել է մեղմ դիմահարդարմամբ։
Հրապարակման ընթերցողները չեն գնահատել աստղի արտաքինը․«Ես երեք սվիտեր եմ հագել ու դեռ մրսում եմ, ինչպե՞ս է նա քայլում սրա մեջ», «Ես ընդհանրապես չեմ հասկանում նման հագուստը», « Ես սիրում եմ կրեատիվությունը, բայց այս հանդերձանքը ամենավատն է այն ամենից, ինչ ես վերջերս տեսել եմ», — գրել են նրանք մեկնաբանություններում։