
Նունե Եսայանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում:
Լուսանկարում երգչուհին կրում է սեւ տաբատ եւ վարդագույն մորթի վերարկու: Դերասանուհին կրում է մեծ շագանակագույն կաշվե պայուսակ՝ վարդագույն վարդերի պատկերով, մազերն արձակված են, դիմահարդարումը՝ մեղմ: Որդին՝ Հենրին, որը նրանից հասակավոր է, կրում է սեւ շապիկ եւ տաբատ, որոնք հիանալի համադրված են նարնջակույն կաշվե վերարկուի հետ:
Լուսանկարը բազմաթիվ դրական մեկնաբանությունների է արժանացել: