Հաճախ հարաբերություններում գտնվող մարդիկ ձանձրույթից ու դժգոհությունից դրդված սիրախաղ են անում անծանոթների հետ, ասել է սեքսապաթոլոգ և հոգեբան Նես Կուպերը։ Այս պահվածքի պատճառների մասին նա խոսել է Metro-ի հետ հարցազրույցում:
«Երեկույթների ժամանակ կարող եք նկատել, թե ինչպես է ձեր ծանոթը սիրախաղ անում ինչ-որ մեկի հետ: Միևնույն ժամանակ դուք գիտեք, որ այդ մարդը երկարաժամկետ հարաբերությունների մեջ է, բայց ինչ-ինչ պատճառներով թաքցնում է դա»,- ասել է սեքսապաթոլոգը։ Կուպերը նշել է, որ այս երեւույթը նորություն չէ, եւ դրա բացատրությունը կա։
Ոմանք կարող են սիրախաղ անել, քանի որ նրանց ներկայիս հարաբերությունները չունեն մոտիվացիա և զարգացում: Բացի այդ, մարդը կարող է շփոթվել՝ չհասկանալով, թե ինչ է իրեն պետք զուգընկերոջից։ Բայց հաճախ նման սիրախաղի գաղափարը միայն անախորժություններ է բերում, մարդը հայտնվում է ավելի շփոթեցնող իրավիճակում, ասել է Կուպերը։
«Որոշ մարդիկ խրվում են բացասականության մեջ, փորձում են զարգացնել հարաբերությունները, էներգիա են փնտրում դրա համար: Իսկ ֆլիրտը նրանց թվում է անձնական խնդիրների հեշտ լուծում»,- նշել է նա։
Սեքսապաթոլոգի խոսքով՝ շատերը վստահ են, որ ֆլիրտը ինքնագնահատականը բարձրացնելու պարզ միջոց է։ Այնուամենայնիվ, Կուպերը կարծում է, որ նման պահվածքից լավագույնս պետք է խուսափել, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել խնդիրների։
«Երբ ճշմարտությունը հայտնի է, ֆլիրտ անող անազատ մարդը կարող է կորցնել զուգընկերոջը: Կամ նա կկանգնի դժվար ընտրության առաջ»,- մեկնաբանել է Կուպերը։ «Որոշ իրավիճակներում այս պահվածքը կարող է լինել մարդու թունավոր սովորությունների հստակ նշան և ցույց տալ նրանց նարցիստիկ հակումները»:
Եթե կա միայնակ ձևանալու և ուշադրություն գրավելու ցանկություն, ապա արժե վերանայել ներկա հարաբերությունները, խորհուրդն է տվել նա։