Բաղադրիչներ
- Մակարոնեղեն – 150 գ
- Կաթ – 225 գ
- Չեդդեր պանիր – 150 գ
- Պարմեզան պանիր – 50 գ
- Ալյուր – 30 գ
- Կարագ – 25 գ
- Աղ, պղպեղ, մշկընկույզ, կարմիր աղացած պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Մակարոնները խաշել:
- Կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել ալյուրը՝ անընդհատ խառնելով: Աստիճանաբար ավելացնել մի փոքր տաքացրած կաթ՝ անընդհատ խառնելով: Եփել սոուսը՝ մինչև խտանա, համեմել:
- Պանիրներն անցկացնել քերիչով և լցնել սոուսի մեջ, խառնել: Այնուհետև սոուսին ավելացնել պատրաստի մակարոնները, խառնել:
- Ամբողջ զանգվածը լցնել տապակի մեջ և 10-15 րոպե ուղարկել 220 աստիճան ջեռոցը: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը