
Բաղադրիչներ
- Չամիչ – 100 գ
- Սալորաչիր – 100 գ
- Ընկույզ – 50 գ
- Կտավատի սերմեր – 100 գ
- Վարսակի փաթիլներ – 3 ճ/գ
- Ձվի սպիտակուց – 2 հատ
Պատրաստման եղանակը
- Չամիչը, սալորաչիրը և ընկույզը մանրացնել բլենդերում:
- Ավելացնել ձվի սպիտակուցները, կտավատի սերմերը և վարսակի փաթիլները:
- Ստացված զանգվածից թխվածքաբլիթներ ձևավորել յուղաթղթով պատված տապակի վրա:
- Թխել 1-1.5 ժամ, 100 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Սառեցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը