Մեծ Բրիտանիայի Չեշիր քաղաքի բնակչուհին խոսել է 50 տարեկանից հետո սեքսի մասին և բացահայտել երկարատև հարաբերություններում զուգընկերոջ նկատմամբ սեռական հետաքրքրությունը պահպանելու գաղտնիքը։ Նա իր խորհուրդներով կիսվել է The Sun-ի հոդվածում:
54-ամյա հեռուստահաղորդավարուհի Ջենի Փաուելը 12 տարի հարաբերությունների մեջ է 48-ամյա բժիշկ Մարտին Լոուի հետ։ Նրա խոսքով, տարիների ընթացքում իրենց սեռական կյանքը ոչ միայն չի վատացել, այլեւ տեղափոխվել է նոր մակարդակ։ «Մարտինին դեռևս գրավում է իմ էներգիան, և մեր միջև դեռ կա գրավչություն: Բայց այս ամենը գոյություն ունի մեր ջանքերի շնորհիվ. մենք համբերատար և ուշադիր ենք միմյանց հանդեպ»,- բացատրել է կինը:
Փաուելը համոզված է, որ իր և ամուսնու փոխադարձ գրավչությունը պահպանվում է հիմնականում ֆիզիկական ակտիվության հանդեպ սիրո և մարմնի նկատմամբ հարգանքի շնորհիվ։ Նա հավելել է, որ մարդիկ որքան շատ ժամանակ են անցկացնում միասին, այնքան ավելի լավ են ճանաչում իրար և արդյունքում՝ սովորում են ճանաչել զուգընկերոջ ցանկությունները։
Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ իր հարուստ սեռական կյանքի գլխավոր գաղտնիքը ննջասենյակում հեռուստացույցի բացակայությունն է։ Սա օգնում է նրան և Մարտինին կենտրոնանալ միմյանց վրա՝ չշեղվելով որևէ բանից: