Miu Miu մակնիշը գովազդային արշավ է ձեռնարկել գարուն-ամառ տարեշրջանի հագուստի հավաքածուի առաջմղման համար: «Հանկարծակի առաջիկա ամռանը» անվանումը կրող տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում:
Հոլովակի հեղինակը լուսանկարիչ Ալասդեյր ՄաքԼելանն է: Նկարահանումներին մասնակցել է «Նեոնի դևը» ֆիլմից դերասանուհի Էլ Ֆանինգը:
Miu Miu-ն Prada իտալական նորաձևության տան «դուստրն» է: Սկզբում բրենդի հավաքածուներում ներկայացվում էին ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված շարքեր, բայց 2008 թվականից ընկերությունը փոխեց ռազմավարությունը և կենտրոնացավ միայն կանանց հագուստի և աքսեսուարների ստեղծման վրա: Տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցել են Մեգի Ջիլենհոլը, Վանեսա Փարադին, Քիրսթեն Դանսթը և Լետիցիա Կաստան: