Ադրբեջանցի գեներալը խոստովանել է՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ փոխգնդապետ է գերության մեջ սպանվել
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի գեներալը խոստովանել է՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ փոխգնդապետ է գերության մեջ սպանվել

168.amի տեղեկություններով, իրականում խոսքն Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ռոման Պողոսյանի մասին է։ 

Այս համատեքստում հավելենք, որ քառօրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանն ու ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանն օգնության են հասել 112 դիրքի զինվորներին։ Ադրբեջանական բանակի դեմ մղած մարտական գործողությունների ընթացքում խմբի տղաները զոհվել են։

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ էր դրել իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ «Սմերչ», «Կասիրգա», «Ուրագան», «Գրադլար», «ТОС-1А» («Սոլցեպյոկ»), իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, МИ-24G հարվածային ուղղաթիռներ և այլն:

Ադրբեջանը գործողության մեջ էր դրել նաև իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները: Սակայն նման ուժերի և միջոցների ներգրավման պարագայում անգամ հակառակորդին չհաջողվեց հասնել իր առջև դրված խնդրի կատարմանը, իսկ որ այն զուտ մի քանի դիրք գրավելը չէր, ապացուցում էր նաև ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքը.

– թռիչքային քարտեզներ

– օդաչուի պլանշետը

– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը

– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը

– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան

– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց

– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով

– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս

– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր

– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով

Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն, մասնավորապես, պարզ էր դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:

Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ:

Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի գեներալին, ապա երբ 2014-ին Էլբրուս Օրուջևին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշանակեց Ադրբեջանի ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, Ադրբեջանում այն դժգոհությունների ալիք բարձրացրեց, քանի որ նա մեղադրվել էր «Շուշին հայերին հանձնելու» մեջ:

Ավելին, փորձագետների կարծիքով, Զաքիր Հասանովի վերը նշված որոշումը հետևյալ բացատրությունն ուներ նաև, այն է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձում էր պաշտոններ շնորհել Սաֆար Աբիևի հետ ժամանակին հակասություններ ունեցած, նրա ղեկավարման օրոք ՊՆ-ից հեռացված և հիմնականում արևմտամետ կողմնորոշում ունեցող զինվորականների՝ սեփական ազդեցությունը տարածելու և ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ կապեր հաստատելու նպատակներով։

Վերադառնալով Ապրիլյան պատերազմին, հարկ է անել մի արձանագրում ևս. հայկական կողմը Քառօրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանում գերության մեջ մնացած և անհայտ կորած համարվող զինծառայող չի ունեցել և չունի։ Այսինքն, տեղի է ունեցել միայն սպանված հայ զինծառայողների մարմինների փոխանակում:



Նման նյութեր