Խտացրած կաթ` 15 րոպեում
Advertisement 1000 x 90

Խտացրած կաթ` 15 րոպեում

Բաղադրիչներ

կաթ – 200 գր

շաքարավազ – 200 գր

կարագ – 200 գր

Պատրաստման եղանակը

Բոլոր մթերքենրը կաթսայի մեջ խառնել (ցանկալի է, որ կաթսան խորը լինի, քանի որ ընթացքում զանգվածը ուժեղ փրփրելու է):

Դնել թույլ կրակի վրա և հասցնել եռման աստիճանի։ Երբ զանգվածը սկսի եռալ կրակը բարձրացնել և ուղիղ 10 րոպե եփել։

10 րոպե հետո զանգվածը ջրիկանում է` այդպես էլ պետք է լինի։

Սառելու ընթացքում զանգվածն աստիճանաբար թանձրանում է։

Լցնել ենք ապակե տարայի մեջ և տեղափոխել սառնարան։ Մի քանի ժամ հետո այն ավելի կթանձրանա։