Հին ժամանակներից ի վեր յուրաքանչյուր գորգ իր սիմվոլիկան և գաղտնի նշանակությունն ուներ, հաճախ գորգերի մեջ նամակներ էին թաքնված:
Հայկական գորգի մի քանի զարդանախշի առանձնահատկություն կփորձենք ներկայացնել:
1.Խաչաձև զարդանախշեր
Գորգագործությամբ հայերը զբաղվում էին դեռ հին ժամանակներից։ Հայկական գորգերի հիմնական տարբերությունը մյուսներից այն է, որ որպես զարդանախշ օգտագործվում են կենդանիների և մարդկանց պատկերները։
Հայկական գորգերի առանձնահատկություններից մեկը խաչազարդն է։ Այս զարդանախշի հիմնական նախշը մեկ կամ մի քանի խաչերն են, որոնք պատկերված են շրջանակի մեջ կամ առանց դրանց։ Եթե խաչերը մի քանիսն են, դրանք շարքերով են դասավորված։
2.Կրկնակի հանգույց
Յուրաքանչյուր ժողովրդի գորգագործության արվեստն իր առանձնահատկություններն ունի։ Հայ վարպետներն ավանդաբար օգտագործում էին կրկնակի հանգույցներ, որոնք օգտագործվում են մինչ օրս։ Սա յուրահատուկ և հայտնի հայկական տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս գորգերին երկար «կյանք» ունենալ։
Հատկանշական է, որ Իրանի որոշ հատվածներում այն անվանում են «Արմանի բաֆ», որը նշանակում է հայկական հանգույց, և որի ծագումնաբանությունը 2500 տարվա պատմություն ունի։ Նման հանգույցը կապելիս թելը փաթաթվում է երկու հարևան հիմնաթելերին, և թելի երկու ծայրերը դուրս են գալիս միասին։
3.Նշազարդ կամ կոկոն
Սա պղաբերության անենատարածված ոճավորումն է ինչպես տարազի, այնպես էլ գորգերի մեջ: Օժիտի համար պատրաստվող գորգերը, կարպետները, հագուստի ասեղնագործված հատվածները հարդարված են եղել այս՝ սերմի խորհուրդը կրող զարդամոտիվում:
4.Կենաց ծառ
Կարևոր և շատ հանդիպող մեկ այլ զարդանախշ է Կենաց ծառը: Գորգային զարդանախշերում կենաց ծառը գրավում է առաջնային տեղ: Այս սիմվոլին հանդիպում ենք ինչպես ամբողջ գորգադաշտում, այնպես էլ առանձին զարդագոտիներում:
Հին աշխարհում հավատալիքային պատկերացումներում ծառերը կնոջ անձնավորումն են, ինչպես օրինակ սպիտակ կեչին` սլավոնական ժողովուրդների մեջ: Հայոց մոտ այդ դերը կատարում է ուռին: Ուռին նաև ծաղկազարդի կենտրոնական առարկան է:
Աղբյուրներ` @Megerian Carpet Armenia ,
http://arvestagir.am/…/zardanaxshereh-haykakan…/
https://armeniasputnik.am/culture/20160614/3878895.html
Ռուդիկ Հարոյանի ֆեյսբուքյան էջից