Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը նկարահանվել է նորաձև հագուստի, կոշիկի և աքսեսուարների LuisaViaRoma իտալական ինտերնետ-ռեթեյլերի գովազդային արշավի համար: Այդ մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Նկարահանումներն անցկացվել են Ֆլորենցիայում, որտեղ գտնվում է ֆիրմայի կենտրոնակայանը և գլխավոր խանութը: Լոհանի համար բոլոր հագուստներն ու կոշիկները վերցվել են LuisaViaRoma-ի առցանց-բուտիկի տեսականուց: Դերասանուհին ընտրել է Coach 1941 կաշվե բաճկոնը և Givenchy-ի մուգ կարմրագույն կաշվե տաբատը, ինչպես նաև մի շարք այլ իրեր՝ ֆիրմայի կայքում ցուցադրվածներից:
Գովազդի լուսանկարիչները եղել են Լուկա և Ալեսանդրո Մորելիները, ոճաբանը՝ Ջորջո Ամիրաբիլեն:
LuisaViaRoma-ն իտալական ռեթեյլեր է, որն զբաղվում է լյուքս դասի և պրեմիալ բրենդների հագուստի ու կոշիկի առևտրով: Հիմնադրվել է Ֆլորենցիայում 1930 թվականին. 1999 թվականից զբաղվում է առցանց-առևտրով: Ընկերության կայքում ներկայացված են ավելի քան 600 հայտնի նորաձևության տների և երիտասարդ բրենդների հավաքածուներ: