Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 2 հատ
- Բեկոն – 8 շերտ
- Կաթնաշոռ – 70 գ
- Սխտոր – 1 պճեղ
- Սամիթ – 1 ճյուղ
- Կարտոֆիլ – 1 կգ
- Բուսական յուղ – 50 մլ
- Համեմունքներ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը մանր կտրատել, վրան համեմունքներ շաղ տալ։
- Հավի կրծքամիսը լավ ծեծել։ Հավի միսը կարելի է փոխարինել խոզի մսով, այն նույնպես պետք է լավ ծեծել։ Կանաչիները կտրատել։ Խառնել կաթնաշոռի հետ։ Ավելացնել սխտոր և աղ։ Լավ խառնել։
- Իրար կողքի շարել բեկոնի 4 շերտ, վրան հավի կրծքամիս դնել: Կրծքամսի վրա ստացված միջուկից տարածել, ռուլետի նման փաթաթել։ Ծածկել բեկոնով։
- Այնուհետև ռուլետներն ու կարտոֆիլը դնել թխման թերթիկի վրա և դնել նախապես 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը 15-20 րոպե։ Մատուցել միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը