
Բաղադրիչներ
- Ջուր – 500 մլ
- Ռոմ – 0.75 լ
- Շաքարավազ – 2 ճ/գ
- Մեխակ – 21 հատ
- Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
- Դարչին – 0.5 թ/գ
- Անանուխ – 1 հատ
Պատրաստման եղանակը
- Մեծ կաթսայի մեջ ջուր եռացնել: Ավելացնել շաքարավազ, անանուխ և համեմունքներ: Նորից հասցնել եռման, հետո ցածրացնել կրակը և եփել մոտ 15 րոպե:
- Վերցնել կրակից, քամել, ավելացնել ռոմը և լավ խառնել: Ծածկել կափարիչով և թողնել՝ թրմվի 15 րոպե: Մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը