Արդեն օգոստոս է, նշանակում է՝ խաղողի սեզոն է։ Խաղողի դիետան առաջին հերթին ոչ թե նիհարելուն, այլ օրգանիզմը մաքրելուն է ուղղված։ Դե՝ իսկ նիհարելը յուրօրինակ բոնուս է։
Խաղողի սննդակարգի սկզբունքները
– Ամենակարեւորը՝ դուք 4 օր պետք է սնվեք միայն խաղողով։ Սա ամենակարեւոր սկզբունքն է։
– Մինչեւ դիետան սկսելը անպայման այցելեք բժշկի կամ դիետոլոգի։ Դուք պետք է այն համաձայնեցնեք մասնագետի հետ, ճիշտ գնահատեք ձեր օրգանիզմի վրա դրա ազդեցությունը։
– Ցանկալի է այս դիետային հետեւել, երբ արձակուրդ եք վայելում կամ երբ շատ ազատ ժամանակ ունեք։
– Դիետան սկսել խորհուրդ է տրվում խաղողի սեզոնին։
– Կերեք միայն առանց պարարտանյութերի աճեցված խաղող։
– Դիետան սկսելուց երեք օր առաջ նվազեցրեք ձեր սովորական սնվելու ռեժիմը, իսկ սկսելուց մեկ օր առաջ միայն մրգեր կերեք։ Նույն կերպ պետք է վարվել նաեւ դիետան ավարտելիս։
– Արգելվում է ալկոհոլ օգտագործել եւ ծխել։
Ճաշացանկը
Որպես այդպիսին՝ հատուկ ճաշացանկ չկա։ Խորհուրդ է տրվում ուտել 6 անգամ եւ միայն խաղող։ Խաղողի քանակությունը սահմանափակ չէ, կերեք որքան ցանկանում եք։ Ըստ հնարավորության՝ ամեն անգամ ուտելիս փոխեք խաղողի տեսակը՝ մուգ կամ բաց։ Կարեւոր է դիետայի ընթացքում օրական առնվազն երկու լիտր ջուր խմել։
Խաղողի դիետայի արդյունքը
Նախ եւ առաջ խաղողի դիետան ձեզ է վերադարձնում թեթեւության եւ բարձր ակտիվության զգացումը։ 4 օրում օրգանիզմը մաքրվում է թույներից։ Այս դիետայից հետո կանանց 80 տոկոսի մոտ անհետանում են փոքրիկ կնճիռները, մաշկի երիտասարդացում է տեղի ունենում։ Բոլորի տեսողությունը սրվում է, նվազում է նյարդայնությունը, վերականգնվում է լսողությունը։
Նիհարելը կարելի է հաճելի բոնուս համարել։ Միջինում կարելի է 4 օրում 2 կգ նիհարել։