Մասնագետը խոսել է սեքսի ժամանակ վառ զգացողություններ ստանալու եղանակների մասին
Advertisement 1000 x 90

Մասնագետը խոսել է սեքսի ժամանակ վառ զգացողություններ ստանալու եղանակների մասին

Սիրահարները պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեն համբույրներին և այլ զգայական շոյանքներին, ասում է սեքս-գուրու Քեյթ Մոյլը։ Daily Star-ին տված հարցազրույցում նա խոսել է սեքսի ժամանակ վառ զգացողություններ ստանալու եղանակների մասին։

Մոյլը պնդում է, որ դիպչելը, համբուրվելը, խուտուտ տալը ու մերսումը սեռական հարաբերության և սեռական բարեկեցության մի մասն են: Նրա կարծիքով՝ շատ զույգեր պատշաճ ուշադրություն չեն դարձնում այս շոյանքներին։ Կանանց մեծամասնությունը կարող է հասնել հաճույքի գագաթնակետին միայն էրոգեն գոտիների գրգռման և սեքսուալ խաղի միջոցով, իսկ նրանք, ովքեր կարող են օրգազմ ապրել միայն ներթափանցող սեքսի արդյունքում, համեմատաբար քիչ են:

Կանանց միայն 18 տոկոսն է օրգազմ ապրում ներթափանցող սեքսի արդյունքում, նշում է նա։

Մոյլը խորհուրդ է տալիս փորձել փոխադարձ ձեռնաշարժությունը՝ «նայիր, բայց մի հպվիր» սկզբունքով։

Սեքսի ժամանակ գովասանքը հիանալի գրգռիչ է, շարունակել է Մոյլը:

«Ասա՝ «Իմ լավ տղա», «Քո կոնքերը կատարյալ են», «Ինձ դուր է գալիս, երբ դու…»,- խորհուրդ է տալիս սեքս-գուրուն:

Ըստ Մոյլի, նույնիսկ ձանձրալի միսիոներական դիրքը կարելի է կիրառել նորովի։ «Տեսողական կապ հաստատեք, կենտրոնացեք բոլոր էրոգեն գոտիների վրա և սինխրոնացրեք ձեր շունչը՝ նոր սենսացիաներ ստանալու համար», – առաջարկել է Մոյլը: