
Դերասան Արարատ Քեշչյանի կինը երրորդ ծննդաբերությունից չորս ամիս անց պարծեցել է իր կազմվածքով։ Գործարար կինը կեցվածք է ընդունել սպորտային շորտերով և կարճ տոպով։
«Այսօր ինքնահիացմունքի օր է, ըստ երևույթին։ Ես ծնեցի, ծնեցի: Երեկ չորրորդ ամիսն էր, ի դեպ»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Եկատերինա Քեշչյանը։
Զույգը ամուսնացած է արդեն 10 տարի, նրանք ունեն երեք դուստր՝ ավագ աղջիկը՝ Եվան, ութ տարեկան է, միջնեկ Դիանան հինգ տարեկան է, իսկ փոքրը՝ Անյան՝ չորս ամսական։ Կինը խոստովանել է, որ ամուսինը երազել է առաջնեկ որդու մասին։ Ուլտրաձայնային հետազոտությունից հետո, երբ բժիշկը հայտնել էր երեխայի սեռը, դերասանը շատ էր վրդովվել, և Եկատերինան արտասվել էր՝ տեսնելով ամուսնու արձագանքը։ Այժմ զույգը ժպտալով է հիշում դա։
Եկատերինա Քեշչյանը նշել է, որ երրորդ ծննդաբերությունից հետո իրեն հաջողվել է արագ վերականգնվել, սակայն դրա համար առանձնահատուկ ոչինչ չի արել։ Դերասանի կինը ուտում է, երբ քաղց է զգում, ինչպես նաև զբաղվում է սպորտով, յոգայով և մեդիտացիայով։