Բաղադրիչներ խմորի համար
- Ալյուր – 250 գ
- Կարագ (սենյակային ջերմաստիճան) – 150 գ
- Նուշի ալյուր (կամ այլ ընկույզի ալյուր) – 30 գ
- Շաքարի փոշի – 100 գ
- Ձու – 1 հատ
- Աղ – 3 գ
Բաղադրիչներ եփովի կրեմի համար
- Կաթ – 200 մլ
- Շաքարավազ – 50 գ
- Ձու – 1 հատ
- Օսլա – 1 ճ/գ
- Ալյուր – 1 ճ/գ
- Կարագ – 50 գ
- Նուշի ալյուր (կամ այլ ընկույզի ալյուր) – 50 գ
Բաղադրիչներ ջնարակի համար
- Ծիրանի ջեմ կամ կոնֆիտյուր
- Խոշոր խնձոր – 5 հատ
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար հարիչով կամ բլենդերով հարել կարագը, շաքարավազը, ընկույզի ալյուրը և ձուն։ Այս շաքարավազասերուցքային խառնուրդի մեջ մի քանի փուլով ավելացնել մաղած ալյուրը։ Խմորին գնդակի ձև տալ, փաթաթել թաղանթով և դնել սառնարանում 15 րոպե:
- Եփովի կրեմը պատրաստելու համար փոքր կաթսայի կամ սոտեյնիկի մեջ լցնել ալյուրը, եգիպտացորենի օսլան, շաքարավազը և ձուն, հարել: Աստիճանաբար ավելացնել կաթը և խառնել։ Դնել միջին կրակի վրա և անընդհատ խառնել, մինչև կրեմը թանձրանա։ Վերցնել կրակից։ Տաք սերուցքի մեջ ավելացնել փափկած կարագը և հարել մինչև այն ամբողջությամբ լուծվի։ Կրեմը ծածկել թաղանթով։ Հովացնել սենյակային ջերմաստիճանում։
- Խնձորը բարակ շերտատել:
- Խմորը գրտնակել կլոր շերտով, գրտնակով տեղափոխել այն կաղապարի մեջ, ավելցուկը կտրել և պատառաքաղով ծակեր անել։
- Կրեմը լցնել խմորի հիմքի վրա և հարթեցնել։ Վերևում նրբորեն շարել խնձորի շերտերը:
- Խնձորների վրա հալեցրած կարագ քսել և շաքարավազ ցանել՝ կարամելացնելու համար: Կարկանդակը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել, մինչև դարչնագունի։ Փոքր կաթսայի կամ սոտեյնիկի մեջ հալեցնել ծիրանի մուրաբան երկու ճաշի գդալ ջրի հետ, վրձնով տարածել կարկանդակի վրա և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը