Նրա առաջին ղեկավարը La Rinascente հանրախանութում, որտեղ նա աշխատում էր որպես ցուցափեղկերի դիզայներ, մի անգամ ասաց նրան. «Արմանի, դու միշտ կլինես երկրորդ տեղում»: Գուցե վերջինս այդ արտահայտությունը թույլ չտար, եթե իմանար, որ 40-ամյակը նշելուց հետո Արմանին հիմնելու է իր սեփական բիզնեսը և վերածելու է այն բազմամիլիարդանոց կայսրության՝ իր իսկ անվան տակ…
Մաեստրոյի խորհուրդներն իսկապես լավն են.
«Էլեգանտ լինել՝ չի նշանակում աչքի ընկնել, նշանակում է մխվել հիշողության մեջ»:
Այս մեկը նույնպես հրաշալի է ձևակերպված.
«Ձեզ համար լավ բույր ընտրեք: Դա առաջինն է, որ մարդիկ զգում են, երբ մտնում եք սենյակ, և վերջինը, ինչն անհետանում է, երբ հեռանում եք»:
Արմանին իր աշխատանքը շատ էր սիրում, թեև մի անգամ խոստովանել է, որ եթե կարողանար հետ շրջել ժամանակը, երբեք իր կյանքը չէր նվիրի միայն աշխատանքին։
Արմանին սիրում էր կյանքը։ Նա երազում էր ապրել մինչև 90 տարի, ինչպես մայրը, սակայն ճակատագիրը նրա համար 85 էր նախատեսել:
Ջորջիոն մի անգամ իր երկրպագուներին խորհուրդ է տվել, թե ինչպես ապրել մինչև խոր ծերություն.
«Ասում են՝ ես իմ տարիքից 20 տարով երիտասարդ տեսք ունեմ, հարցնում են, թե որն է իմ գաղտնիքը։ Պատճառներից մեկը ժառանգականությունն է: Մայրս մահացավ 90 տարեկանում և այն ժամանակ 65 տարեկանի տեսք ուներ: Հուսով եմ, որ այդպես կլինի նաև ինձ հետ: Բայց դա նաև ինքնակարգապահության մասին է՝ շատ ուշ մի՛ քնիր, շատ մի՛ խմիր, մի՛ ծխիր: Եվ նաև հասկացեք ինքներդ Ձեզ և ճիշտ վարվեք Ձեր ներքին «ես»-ի հետ»:
Լուսանկարը՝ Reuters
Պատրաստեց Անի Գաբուզյանը