
Հոլիվուդյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման հրապարակում չկանխամտածված սպանության համար։ Այս մասին տեղեկությունը տարածել է Page Six-ը։
Մեղադրանք է առաջադրվել նաև Հաննա Գուտերեշ-Ռիդին, ով նկարահանման հրապարակում զենքերին է պատասխանատուն է։ Այժմ նրան և Բոլդուինին սպառնում է մինչև 18 ամսվա ազատազրկում և 5 տարվա արգելանք զենք կրելու համար: