Յուրաքանչյուր զույգի համար սեքսի լավագույն ժամանակը անհատական է։ Դրա վրա ազդում են խառնվածքը, տարիքը, կենսապայմանները և այլ գործոններ։ Այս մասին Radio Sputnik-ի եթերում ասել է սեքսապաթոլոգ Կուլգավչուկը։
Նրա խոսքով՝ եթե մարդը ցերեկային ժամերին քրտնաջան աշխատել է, իսկ երեկոյան հոգնած է, նա մտերմություն չի ցանկանա, և դժվար թե սեռական հարաբերությունը «հարմարավետ» լինի: Հոգնած զուգընկերը կմտածի բիզնեսի մասին ու չի կարողանա հանգստանալ։ Սեքսում ավելի քիչ կլինի նախախաղը, ցանկությունը, դոֆամինային համակարգը ավելի վատ կաշխատի։ Եթե այս հանգամանքը հաշվի չառնվի, սեքսը կդառնա անհետաքրքիր ու դժվարին, իսկ որոշ ժամանակ անց այն իսպառ կվերանա զուգընկերների կյանքից։
Առավոտյան սեքսը նույնպես հարմար չէ բոլորին, նշում է փորձագետը՝ զուգընկերը կարող է ցանկանալ քնել։ Ավելի լավ է սիրով զբաղվել հանգստյան օրերին՝ համեղ նախաճաշից ու որակյալ քնից հետո։ Կարելի է լոգանք ընդունել, իսկ հետո սիրելիի հետ «ուղղակի պառկել» անկողնում, առաջարկում է բժիշկը։ Ինքնաբուխ սեռական հարաբերությունը կդառնա առողջ սովորություն և տեղի կունենա նաև աշխատանքային օրերին։