
Dior-ի haute couture գարնանային հավաքածուն ռեվերանս էր դեպի Ժոզեֆին Բեյքերի «20-ականների սև մարգարիտը»: Այս կնոջ կյանքը չի սահմանափակվել միայն բեմով։ Հոյակապ պարուհի, գրողների և դիզայներների ոգեշնչում. նա ֆաշիզմի դեմ պայքարի 3-րդ շքանշանի ասպետ էր և ռասիզմի դեմ ակտիվ մարտնչող:
Մարիա Գրացիա Կյուրին բեմական հագուստներից շոու չի ստեղծել, նա վերաիմաստավորել է Ժոզեֆին Բեյքերի կյանքի մի քանի ասպեկտներ։
Հավաքածուն անդրադառնում է հավերժ դասականին։ Դրանում գերակշռում է սև գույնը՝ նուրբ երանգներով և զուսպ մետաղական փայլով: Կերպարների նրբագեղությունն ապշեցնում է և մեզ թույլ է տալիս տեսնել Ժոզեֆինի կյանքի մի քանի փուլեր:
Ավելի մանրամասն՝ news.am