Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ

Ջամբատիստա Վալիի ցուցադրության ժամանակ օդում գարուն էր: Փոշոտ վարդագույն, նուրբ դեղին եւ բաց փիրուզագույն երանգները ստեղծում էին թեթեւության զգացում: Սահող ուրվանկարները զուգորդվում էին բարդ կտորներով եւ ֆակտուրային բաճկոններով:

Այս հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել արեւոտ ու պայծառ Բեւերլի Հիլզը: Թվում է, թե այս ցուցադրության միջոցով կարելի է զգալ ամառային օրվա անհոգությունն ու թեթեւությունը, երբ ամբողջ օրը կարող ես պառկել լողավազանի մոտ։

Դիզայները գործվածքները հմտորեն օգտագործում է այնպես, որ դրանց գույները խառնվում են անմիջապես մոդելի վրա՝ ստեղծելով երանգների կատարյալ անցումներ: Այն հատկապես տպավորիչ է թվում շարժման մեջ:

Հավաքածուի լեյտմոտիվներից մեկը ծաղիկներն են։  Ջամբատիստա Վալին դրանք տարբեր կերպ է ցուցադրում։ Ցուցադրմանը ներկայացված են գործվածքներից պատրաստված հսկայական վարդերով զգեստներ ու տարբեր երանգների ծաղկավոր պրինտներ:

Գարունը միայն ծաղիկները չէին ստեղծել։ Բացի դրանցից, առկա էին նուրբ գույներով փետուրներից զգեստներ։

Դիզայները չի անտեսել նաեւ սեզոնի մեկ այլ թրենդ՝ փայլը։ Շողշողացող կոմբինեզոնները պատված էին թեթեւ գործվածքով, մետաղական երանգների զգեստները փայլում էին քայլելիս։

Կանացիություն ու թեթեւություն կար գեղեցիկ ջրահարս-զգեստներում, բարդ գործվածքներում ու շղարշներում:

Ջամբատիստա Վալիի ամբողջ ցուցադրությունը թարմության, ուրախության, թեթեւության ու գարնան գովերգ է:

style.news.am