Բաղադրիչներ
- Լոլիկ – 3 կգ

- Սմբուկ – 2 կգ

- Բուլղարական պղպեղ – 2 կգ

- Սոխ – 1 կգ

- Գազար – 300 գ

- Սխտոր – 1 հատ

- Բուսայուղ – 200 գ
- Քացախ – 100 գ

- Աղ – 100 գ
- Շաքարավազ – 100 գ
- Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
- Կծու պղպեղ – 1/5 պատիճ
Պատրաստման եղանակը
- Բանջարեղենը լավ լվանալ:
- Լոլիկը աղալ մսաղացով:
- Սմբուկն օղակաձև կտրատել:
- Բուլղարական պղպեղը բարակ շերտատել:
- Սոխը շերտատել կիսաօղակաձև: Մսաղացով անցկացնել կծու պղպեղը, գազարը, սխտորը: Ամբողջ բանջարեղենը խառնել մեծ թասի մեջ:
- Ավելացնել շաքարավազ, աղ, քացախ, պղպեղ և բուսայուղ:
- Բանջարեղենը հասցնել եռման և ցածր կրակի վրա շոգեխաշել 40 րոպե:
- Աղցան Մանժոն լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը







