
Բաղադրիչներ
- Գազար – 500 գ
- Շաքարավազ – 200 գ
- Կոկոսի քերուկ – 300 գ
- Կիտրոնի հյութ – մի քանի կաթիլ
Պատրաստման եղանակը
- Հում գազարը լվանալ, մաքրել և քերել: Ավելացնել շաքարավազ, կիտրոնի հյութ և խառնել։
- Տապակը տաքացնել և գազարի զանգվածը եփել այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա։ Ավելացնել կոկոսի քերուկը և խառնել:
- Գազարի զանգվածը սառեցնել և գնդիկներ ձևավորել: Ստացված կոնֆետները թավալել կոկոսի քերուկի մեջ: 2 ժամ դնել սառնարանը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը