
Երևանի մի շարք փողոցներ ևս այսուհետ առավել անվտանգ կլինեն հետիոտնի համար: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:
Ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի հետիոտնային կանչով աշխատող լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Բացի այդ, Դավթաշեն, Նուբարաշեն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում այս տարի կտեղադրվեն նոր լուսացույցներ: Ծրագիրը մրցութային փուլում է: