Տարիներ տևած հետազոտություններից և դիտարկումներից հետո ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարությունը կոմերցիոն թույլտվություն է տվել մեղրատու մեղուների համար նախատեսված իր տեսակի մեջ առաջին պատվաստանյութի համար:
Սա եզակի նախադեպ է թե՛ գիտության, թե՛ գյուղատնտեսության համար։ Նախկինում ենթադրվում էր, որ միջատներին հնարավոր չէ պատվաստել, ուստի, երբ փեթակը վարակվում էր, այն պետք է ամբողջությամբ ոչնչացվեր:
Պատվաստանյութի հեղինակը Հելսինկիի համալսարանի կենսաբան Դալիալ Ֆրեյտակին է, ով պարզել է, որ գոյություն ունի տրանսպորտային գործընթաց՝ որոշակի սպիտակուցների միջոցով թագուհի մեղվից իր սերունդներին օգտակար հատկություններ փոխանցելու համար։
Պատվաստանյութը նվազագույնի է հասցնում մեղուների ամերիկյան փտախտի (American Foulbrood disease) տարածումը և դրա ծանրությունը։
Փորձերը ցույց են տվել, որ պատվաստված թագուհու սերունդները հեշտությամբ են հանդուրժում հիվանդությունը։ Ըստ հեղինեակների պատվաստանյութը չունի կողմնակի վնասակար ազդեցություն և կարող է օգտագործվել օրգանական գյուղատնտեսության մեջ։
Սա հնարավորություն է տալիս ստեղծել մեղուների պարսեր, որոնք ի սկզբանե պաշտպանված են բնորոշ հիվանդություններից, այլ կերպ ասած՝ պատվաստվում են կենդանիների այլ տեսակների նմանությամբ: Առաջին պատվաստանյութի հաջողությունը ոգեշնչել է դրա ստեղծողներին. այժմ նրանք նմանատիպ միջոցներ են մշակում մյուս միջատներին պաշտպանելու համար, որոնք մասնակցում են օգտակար բույսերի փոշոտմանը:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը