Այսօր մարդիկ ավելի քիչ սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում. ի՞նչ պատճառներ են ընկած դրա հիմքում․ Սևադա Հակոբյան
Advertisement 1000 x 90

Այսօր մարդիկ ավելի քիչ սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում. ի՞նչ պատճառներ են ընկած դրա հիմքում․ Սևադա Հակոբյան

Պարադոքսալ է այն փաստը, որ հաստատում են բազմաթիվ ուսումնասիրություններ, որ այսօր մարդիկ ավելի քիչ սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում՝ միջինում նվազել է 15% -ով: Սեռական գործունեության անկումը մոտավորապես նույնն է տարբեր սեռի, ռասայի, ազգության և մասնագիտության տեր մարդկանց շրջանում: Ավելին, այս ցուցանիշը առավել նկատելիորեն նվազել է ամուսնացած զույգերի շրջանում: Ինչ պատճառներ են ընկած դրա հիմքում.

Կախվածություն պոռնոգրաֆիայից

Նոր տեխնոլոգիաների շնորհիվ պոռնոգրաֆիան ավելի մատչելի է դարձել և սոցիալական ցանցերը առավելագույնս ընդլայնել են իրենց սպառողների շրջանակը: Առցանց պոռնոգրաֆիայի տարածվածության աճը որոշ հետազոտողների դրդել է ինտերնետային սեռական կախվածությունը հոգեկան խանգարում համարել: Պոռնոգրաֆիայի կախվածությունը իրական կյանքում փոխարինում է սեքսին և զգալիորեն նվազեցնում է սեռական ցանկությունը:

Սոցիալական ցանցեր

Սոցիալական մեդիան երկրորդ հիմնական պատճառն է, որով մարդիկ շեղվում են իրենց սեռական կյանքից: Եթե ավելի վաղ հետազոտողները ապացուցում էին, որ ննջասենյակում տեղադրված հեռուստացույցը զգալիորեն նվազեցնում է սեռական ակտիվությունը, ապա այժմ Ֆեյսբուքը, Թվիթերը և Ինստագրամը դարձել են ավելի ազդեցիկ գործոն:

Աշխատանք

Ծանրաբեռնվածությունը, սթրեսը և հոգնածությունը համարվում են լիբիդոն նվազեցնող մեկ այլ գործոն: Հաճույք չպատճառող աշխատանքը վնասակար է հոգեկան առողջությանը, ինչը ազդում է սեռական կյանքի վրա:

Սթրես

Սթրեսը դառնում է սեռական ակտիվության նվազման և սեքսից անբավարարվածության հիմնական պատճառ:

Սթրեսը մարդու վրա ազդում է տարբեր մեխանիզմներով՝ ազդում է հորմոնների մակարդակի վրա, ստեղծում է սեփական մարմնի նկատմամբ բացասական գնահատական, ստիպում է կասկածի տակ դնել ապագա ընտանեկան հարաբերությունների իմաստը և բարձրացնել ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման մակարդակը:

Այսպիսով, սեռական գործունեության անկումը կարելի է համարել ժամանակակից կյանքի հետևանք: Սեռական առողջությունը մարդուն ավելի երջանիկ և առողջ է դարձնում, խթանում է մասնագիտական և անձնական նպատակասլացությունը:

tert.am