Աղանդեր՝ Մոցարտի հայրենիքից, որը պետք է մատուցել միայն տաք վիճակում
Advertisement 1000 x 90

Աղանդեր՝ Մոցարտի հայրենիքից, որը պետք է մատուցել միայն տաք վիճակում

Զալցբուրգյան Նոկերլն, հարած սպիտակուց՝ շաքարավազով

Բաղադրիչներ

  1. Շաքարավազ – 100 գ
  2. Ձու – 5 հատ
  3. Ազնվամորի – 50 գ
  4. Ալյուր – 2 ճ/գ
  5. Օսլա – 1 ճ/գ
  6. Վանիլինի բուրավետիչ – 0.5 թ/գ
  7. Կիտրոնի կեղև
  8. Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
  9. Աղ – 1 պտղունց
  10. Շաքարի փոշի

Բաղադրիչներ օշարակի համար

  1. Ազնվամորի – 50 գ
  2. Սերուցք – 40 մլ
  3. Շաքարավազ – 10 գ

Պատրաստման եղանակը

  1. Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից: Հարկավոր է լինելու 5 ձվի սպիտակուց և 3 դեղնուց: Հարել սպիտակուցները 1 պտղունց աղի հետ, մինչև լավ պնդանալը, հետո ավելացնել շաքարավազը և շարունակել հարելը:
  2. Առանձին թասի մեջ դեղնուցներին ավելացնել կիտրոնի կեղևը և վանիլինի բուրավետիչը: Լավ խառնել, հետո դեղնուցն ավելացնել սպիտակուցին: Լցնել ալյուրը, օսլան, փխրեցուցիչը: Զգուշությամբ խառնել սիլիկոնե բահիկով:
  3. Թխելու համար նախատեսված կաղապարը յուղապատել, հետո զանգվածի հետ տեղավորել դրա մեջ: Վրան հավասար շարել ազնվամորին, իսկ զանգվածի երկրորդ կեսով 3 բարձունք ձևավորել (դրանք երեք սարերն են, որոնք շրջապատում են Զալցբուրգը):
  4. Թխել աղանդերը 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
  5. Քանի դեռ աղանդերը թխվում է, պատրաստել ազնվամորու օշարակը: Դրա համար պետք է թասի մեջ տրորել ազնվամորին, սերուցքը հարել շաքարավազի հետ և խառնել տրորած ազնվամորու հետ:
  6. Պատրաստի աղանդերի վրա շաքարի փոշի շաղ տալ, մատուցել տաք վիճակում օշարակի հետ մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը