Eggnog. շոտլանդական սրճային կոկտեյլ
Advertisement 1000 x 90

Eggnog. շոտլանդական սրճային կոկտեյլ

Բաղադրիչներ

  1. Ձու – 8 հատ
  2. Շաքարավազ – 225 գ
  3. Թունդ սառը էսպրեսսո – 250 մլ
  4. Շոտլանդական վիսկի – 220 մլ
  5. Սերուցք – 220 մլ
  6. Հարած սերուցք – 120 մլ
  7. Աղացած մշկընկույզ

Պատրաստման եղանակը

  1. Ձվի դեղնուցները հարել, ավելացնել շաքարավազը, լավ խառնել:
  2. Ստացված զանգվածը զգուշությամբ տաքացնել շատ ցածր կրակի վրա՝ խառնելով փայտե գդալով:
  3. Մի քանի րոպե սառեցնել, ավելացնել սուրճը և վիսկին:
  4. Աստիճանաբար լցնել սերուցքը, լավ խառնել:
  5. Հարել ձվի սպիտակուցները և ավելացնել Eggnog-ն, խառնել:
  6. Պատրաստի կոկտեյլը լցնել բաժակների մեջ, զարդարել հարած սերուցքով և մշկընկույզով, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը