10 մթերք, որոնք կօգնեն Ձեզ բացել երկրորդ շնչառություն: Դրանք Ձեզ կդարձնեն ոչ միայն առույգ, այլ նաև կբարձրացնեն Ձեր տրամադրությունը:
Մթերքներ՝ առույգության վերականգնման համար:
- Նուշ
Այս ընկույզը պարունակում է վիտամին E և մագնիում: Նուշի օգտագործումը Ձեզ ուժ կտա ամբողջ օրվա համար:
- Մուգ շոկոլադ
Կոֆեինը, որը պարունակվում է շոկոլադում, մի փոքր այլ բնույթ ունի: Այն օգնում է բարելավել մտավոր գործունեությունը և էներգիա է տալիս ամբողջ օրվա համար:
- Նուռ
Նուռը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և միներալներ. A, B, C, E, P, կալցիում, մագնիում, կալիում, մանգան և կոբալտ: Նուռը ոչ միայն առույգացնում է մարդուն, այլ նաև պայքարում է տարբեր ինֆեկցիաների դեմ:
- Կարմիր պղպեղ
Կծու պղպեղը, հատկապես կարմիր կծու պղպեղը, արագացնում է նյութափոխանակությունը օրգանիզմում:
- Հունական յոգուրտ
Այս մթերքը պարունակում է շատ պրոտեիններ, որոնք Ձեզ դարձնում են առավել առույգ:
- Պոպկորն
Պոպկորնը կարելի է անվանել էներգիայի աղբյուր երեխաների համար: Ոչ մի դեպքում քնելուց առաջ երեխաներին թույլ մի տվեք պոպկորն ուտել:
- Սպանախ
Այս մթերքում շատ է երկաթը, որն ավելացնում է Ձեր ակտիվությունը և ուժը:
- Ամբողջահատիկային մթերքներ
Նախաճաշելով այսպիսի մթերքներով՝ Դուք ամբողջ օրը Ձեզ առույգ կզգաք:
- Հապալաս
Այս հատապտուղը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք ակտիվացնում են մարդու մտավոր գործունեությունը:
- Ծլեցրած ցորեն
Ծլեցրած ցորենում շատ են վիտամինները և միներալները: Այն էներգիայի շատ ուժեղ աղբյուր է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը