10 ամերիկյան կերակրատեսակներ, որոնք արժե փորձել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 ամերիկյան կերակրատեսակներ, որոնք արժե փորձել

  1. Աղցան Կոբբ, Կալիֆոռնիա

Առաջին անգամ պատրաստվել է 20-րդ դարի 30-ական թվականներին: Դասական բաղադրատոմսը, ըստ աղցանի ստեղծող Բոբ Կոբբի՝ հազար, լոլիկ, հավի միս, ավոկադո, պինդ եփած ձու, խոզապուխտ և պանիր:

  1. Չիկագոյական խորը պիցցա, Իլինոյս

Եգիպտացորենի հացը տապակվում է կիսով չափ ձիթայուղով, իսկ հետո ավելացվում է պանիր, լոլիկի սոուս և միս:

  1. Շոգեխաշած կանաչ չիլի պղպեղ, Նյու Մեքսիկո

Բացի չիլիից, կերակրատեսակին ավելացվում է լոլիկ, կարտոֆիլ, սխտոր և տավարի միս:

  1. Օմարից պատրաստված ռոլլ, Մեյն

Մի ամբողջ արվեստ է՝ իդեալական ռոլլ պատրաստել օմարից:

  1. Թխկու օշարակ, Վերմոնտ

Հենց Վերմոնտում, այլ ոչ թե Կանադայում է արտադրվում աշխարհի ամենալավ թխկու օշարակը: Դրա համը նկարագրել իմաստ չունի. ուղղակի պետք է այն փորձել:

  1. Եգիպտացորենի շիլա՝ ծովախեցգետնով և ռուկոլայով, Հարավային Կարոլինա

Յուրաքանչյուր գարուն Հարավային Կարոլինայում տեղի է ունենում եգիպտացորենի ալյուրով շիլայի պատրաստման միջազգային փառատոն, որն իրապես համարվում է նահանգի խոհանոցի հիմքը:

  1. Բուրբոն, Քենթուքի

Եգիպտացորենից պատրաստված վիսկի, որը հայտնի է նաև «Ամերիկացիների ոգին» անվանումով: Այն անվանվել է ի պատիվ Քենթուքի նահանգի Բուրբոն շրջանի: Հենց այստեղ է պատրաստվում այս վիսկիի 95 տոկոսը:

  1. Ֆիլադելֆիական սթեյք, Փենսիլվանիա

Փեթ Օլիվերը՝ «Փեթ Սթիքս» ընկերության հիմնադիրը, հորինել է ֆիլադելֆիական սթեյքի բաղադրատոմսը 1930 թվականին: Այն բաղկացած է երկարավուն բուլկուց, սթեյքի կտորներից, պանրից կամ պանրային սոուսից:

  1. Փքաբլիթներ, Լուիզիանա

Ճամփորդությունը Նոր Օռլեանում հաջողված չի համարվի, եթե «Քաֆե Դումոնդում» չփորձեք շաքարի փոշու մեջ թավալած շատ համեղ փքաբլիթները:

  1. Լայմով պիրոգ, Ֆլորիդա

Ավանդական լայմով պիրոգը սովորաբար պատրաստվում է լայմի հյութով, կաթով և ձվի դեղնուցով: Բաղադրատոմսը, որը հիմա դարձել է նահանգի այցետոմսը, հորինվել է 19-րդ դարի 50-ական թվականներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը