Sony-ն մտնում է ավտոմոբիլային շուկա Afeela էլեկտրական մեքենայի միջոցով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Sony-ն մտնում է ավտոմոբիլային շուկա Afeela էլեկտրական մեքենայի միջոցով

Ավտոարտադրության ոլորտը գնալով ավելի գրավիչ է դառնում բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար: Ճապոնական Sony ընկերությունը, որը համաշխարհային մասշտաբով էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից մեկն է, հայտնել է այս ոլորտում առաջին քայլերի մասին։ Sony-ն ավտոարտադրությամբ զբաղվող Sony Honda Mobility ընկերության հետ համագործակցությամբ ներկայացրել է էլեկտրական մեքենայի նախատիպ՝ Afeela անվամբ։

Ընկերությունը մեծ հույսեր է կապում Afeela-ի հետ․ ակնկալվում է, որ այն կդառնա ապագայում սերիական արտադրության մեքենայի հիմքը։ Ինժեներները Afeela-ն համալրել են  45 տեսախցիկներից և սենսորներից կազմված համակարգով, որը միացված է Qualcomm Snapdragon-ի վրա հիմնված հաշվողական հարթակին: Սա ապահովում է 3-րդ մակարդակի ինքնավարություն ճանապարհային սցենարների համար և 2+ մակարդակի ինքնավարություն հանրային ճանապարհներով վարելու համար:

Հատուկ ուշադրության է արժանի թվային վահանակը: Այն ձգվում է սրահի ողջ լայնությամբ և բազմաթիվ անսովոր հնարավորություններ է բացում վարորդի և ուղևորների համար: Յուրաքանչյուր կողմում կան առանձին էկրաններ, որոնք ցուցադրում են պատկերը կողային տեսախցիկներից։

Նոր սեդանը պետք է դառնա ինտերակտիվ ժամանցի տարածք, այլ ոչ թե պարզապես փոխադրամիջոց։ Epic Games-ի հետ համագործակցությամբ Sony-ն մտադիր է այն օժտել ​​AR և VR ֆունկցիոնալությամբ։

Հրապարակման պատրաստեց ita.am