Առաջին հայացքից ամերիկուհին ու հայուհին ընդհանուր ոչինչ չունեն։ Մեկը քառասունն անց է, մյուսը՝ հազիվ երեսուն։ Հովհաննիսյանը երգչուհի է, իսկ Ալբան՝ դերասանուհի։ Լիլիթն ամեն տարի նոր բարձունքներ է նվաճում, մինչդեռ Ջեսիկան առողջական լուրջ խնդիրների պատճառով ստիպված էր լքել Հոլիվուդը։
https://www.pinterest.com/pin/699324648403500978/
Միգուցե սա ընկալման գեշտալտ տեսությունն է, բայց որոշ լուսանկարներում Հովհաննիսյանն ու Ալբան երկու քույրերի տեսք ունեն։ Մենք առաջարկում ենք դրանք միասին դիտարկել ավելի մանրամասն:
Դիմանկարային կադր
Դեմքի նուրբ դիմագծեր՝ փոքր քիթ, մի փոքր փարթամ շուրթեր եւ վարդագույն այտեր: Այս ամենին լրացնում է մի փոքր անփույթ սանրվածքը։ Միջին երկարության մազեր (թեեւ տարբեր գույներով):
Նորածնի հետ
Երկուսն էլ բավականին քնքուշ տեսք ունեն։ Եթե Ալբան նախընտրում է առանց դիմահարդարման լուսանկարվել տեսախցիկի առջեւ, ապա Հովհաննիսյանն՝ ընդհակառակը։
«Ֆիտոնյաշկի»
Երկու գեղեցկուհիներն էլ սլացիկ կազմվածք ունեն։ Նրանք այդ արդյունքին կարողացել են հասնել կանոնավոր մարզումներով: