Նկարում՝ ՌԴ վաստակավոր ավիասկոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը՝ իր СУ-34-ով…
Advertisement 1000 x 90

Նկարում՝ ՌԴ վաստակավոր ավիասկոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը՝ իր СУ-34-ով…

Տեր-Ղուկասյան Արշակ Հարությունի

Մարգարյան Ջհան Խաչատուրի

Դանիելյան Սմբատ Մելիքի

Մարտիրոսյան Ալեքսան Հովհաննեսի

Մանասյան Գուրգեն Գեորգիի

Մարտիրոսյան Յուրի Լևոնի

Բաղրամյան Իլյա Ալեքսեյի

Մարտիրոսյան Լեոնիդ Արմենակի

Ղարագյոզյան Գրիգորի Արամի

Գաբրիելյան Գարեգին Աշոտի

Հովհաննիսյան Ռաֆայել Նիկոլայի

Չգիտեմ էլ՝ ինչ որ բան ասու՞մ են ձեզ այս անունները․․․

Այսօր, համաշխարհային այս խառանշփոթ կռիվ-պատերազմների մեջ, երկրագնդի օդի համար կռիվը՝ մենամարտը երկնքում, գլխավորում են երկու «հսկաներ»՝ ռուսական СУ կործանիչն ու ամերիկյան B-2A ռմբակոծիչը։

МИГ կործանիչների մասին արդեն չեմ էլ խոսում՝ դեռ պատերազմական տարիներից, ու Միկոյանների ընտանիքին այևս չեմ անդրադառնա։

ԱՄՆ – ի ու սովետի միջև ընթացող սառը պատերազմը հավասարապես ընթանում էր ցամաքում, ջրում, օդում և նույնիսկ՝ օդից էլ վեր՝ տիեզերքում․․․

Սուխովի կոնտրուկտորական բյուրոյի հաջողությունները սկսվել էին դեռևս 1960-ականներին, երբ արտադրվեցին առաջին կործանիչները․

1961-ին, առաջին անգամ, ռուսական ռազմաօդային ուժերի կազմ մտավ СУ- 7B ռմբակոծիչը, ու սկսվեց СУ-երի դարաշրջանը։

Այսօր արդեն, համաշխարհային երկնքում թագավորում են ռուսական СУ-34-ը՝ նոր դարի, բացարձակ անհավանական մարտունակությամբ աչքի ընկնող՝ сверхзвуковой истребитель-бомбардировщик-ը և ամերիկյան, համաշխարհային ավիացիայի պատմության մեջ, երբևէ, ամենաթանկ արժեցած՝ 23 միլիարդ դոլար, B-2 Stealth Bomber-ը бомбардировщик-невидимка Northrop B-2 Spirit։

Միանգամից ասեմ, որ ամերիկյան այս ֆանտաստիկ կործանիչ-ռմբակօծիչը, դեռևս 1960 -ականներից նախագծվեց և հասավ գերժամանակակից իր տեսքին ու մարտունակությանը 1989-ին։

Դրանից հետո այն արդիականացվեց, և 2012-ին արդեն մտավ ԱՄՆ Ռազմաօդային ուժերի կազմ, իսկ այս ֆենոմենալ մեքենայի կոնտրուկտորն էր ամերիկահայ ինժեներ կոսնտրուկտոր Հել Մարգարյանը։ (Hal Markarian)

Իսկ ո՞վ էր СУ-34 ռուսական, գերձայնային, 4++ դասի սարսափ, ռմբակոծիչ-կործանիչի կոնստրուկտորը, և ի՞նչ կապ կա վերը նշված անունների հետ․

Կապն ուղղակի է՝ բոլոր վերը նշված անունները՝ 12 գեներալներ, որոնցից երկուսը ցարական բանակի, երկու հայտնի մարշալների ու Սովետական Միության յոթը հերոսների հետ, ինչպեսև այսօրվա ռուսական СУ-34-ի կոնստրուկտորը, ծնվել են Արցախում՝ սրանք բոլորը Խաչիսարից են՝ առավել հայտնի որպես Չարդախլու։

Մեր կոնստրուկտորն էլ ծնվել էր 1935-ի հոկտեմբեր 6-ին Խաչիսարում՝ Ռոլանդ Գուրգենի Մարտիրոսյան․ ինչպես ռուսներն են ասում՝ Роллан Мартиросов։

Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը ավարտելուց անմիջապես հետո, արդեն աշխատում էր Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում՝ նախագծերի ամենաառաջատար բաժնում, որը գործում էր իր և գլխավոր կոնստրուկտոր Պավել Օսիպովիչ Սուխոյի անմիջական ղեկավարությամբ։ Այդ բյուրոյում, արդեն Սուխոյից հետո անգամ, հաշված տարիների ընթացքում նախագծված և ստեղծված ճակատային կործանիչները, հայտնի են ամբողջ աշխարհում, և դրանց աշխատանքները ղեկավարում էր Արցախցի Ռոլանդը, ով, Հել Մարգարյանի հետ զուգահեռ, վաթսունականներից դեռ, եկան – հասան գերժամանակակից կործանիչների՝ հինգերորդ դասի ռմբկաօծիչների դար․

Հել Մարգարյանը մահացավ 2012-ին, Գլենդելում՝ ԱՄՆ -ին թողնելով իր հոգեզավակին՝ B-2 Stealth Bomber-ը՝ бомбардировщик-невидимка Northrop B-2 Spirit, իսկ Չարդախլուից Ռոլանդ Գուրգենիչը՝ Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս մեդալակիր, Բարեկամության մեդալի մեդալակիր, Պատվո նշանի շքանշանակակիր, Ալեքսանդր Նևսկի մեդալի մեդալակիր, մահացավ 2020-ին, Մոսկվայում՝ ռուսական ռազմաօդային ու տիեզերական զորքերին՝ ВКС- Воздушно-космические силы РФ, թողնելով իր հոգեզավակին՝ գերաժամանակակից, «Ռուսական հրաշք» անվանվող, 4++ դասի՝ СУ-34 сверхзвуковой истребитель-бомбардировщик-ը։

Մաքսիմում զուսպ ու կոռեկտության մեջ մնալով, ասացեք խնդրեմ, սիրելի հայեր․

Խաչիսարն ու՞ր, ռուսն ու ամերիկան ուր, B-2 Spirit-ն ու СУ-34-ն ու՞ր, մենք՝ Հայաստան-Արցախն ուր՝ հենց հիմա, այս պահին!

էն մնացածն էլ ձեզ․․․

Նկարում՝ ՌԴ վաստակավոր ավիասկոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը՝ իր СУ-34-ով և Հել Մարգարյանի, ամենաթանկ, ամերիկյան ռմբակօծիչը՝ B-2 Stealth Bomber․ Հել Մարգարյանից նկար չգտա ընդհանրապես․․․

Эдуард Манвелян



Նման նյութեր