Աստղային գեղեցկության գաղտնիքները. «Մաշկի խնամքը ներդրում է»․ Սինդի Քրոուֆորդ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աստղային գեղեցկության գաղտնիքները. «Մաշկի խնամքը ներդրում է»․ Սինդի Քրոուֆորդ

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը ոճի եւ գեղեցկության կուռք է: Այս գործում, անխոս, նշանակալի դեր ունեն Սինդիի մաշկի խնամքով ու դիմահարդարմամբ զբաղվող իրենց ոլորտի ամենահայտնի մասնագետներից՝ Քեւին Օքոյնը, Սոնյա Քաշուկը եւ հոլիվուդյան գեղեցկուհի Քրիստինա Ռադուն: Սա նշանակում է, որ նա բավականին գիտակ է սեփական մաշկը խնամելու գործում։ Իրականում, նա այնքան է հմտացել մաշկի խնամքի գործում, որ 2005 թվականին բժիշկ Ժան Լուի-Սեբայի հետ հիմնել եւ զարգացրել է մաշկի խնամքի իր սեփական հավաքածուն՝ «Meaningful Beauty»-ն:

Նա հոգ է տանում իր մարմնի մասին ներսից

«Լավ տեսք ունենալ նշանակում է ճիշտ սնվել, բավականաչափ քնել եւ շատ ջուր խմել: Բացի այդ, դուք պետք է շարժվեք: Շաբաթը մի քանի անգամ մարզվում եմ, քայլում եւ հեծանիվ եմ վարում»:

Նա կարծում է, որ մաշկի խնամքը ներդրում է

«Այսպիսով, մաշկի խնամք եւ տոնային քսուք։ Դուք կարող եք գնել ոչ թանկարժեք սեւաներկ, ոչ թանկարժեք շուրթերի փայլ կամ եղունգների լաք, բայց այս ամենում  իսկապես արժե ներդրումներ կատարել»,- ասել է Սինդին։ Սինդիի ֆավորիտներից են Light-Expert Click Brush By Terry հեղուկ հիմքը (50 եվրոյից սկսած) եւ Crème de la Mer շուրթերի բալզամը (75 դոլար):

Նա երբեք չափը չի անցնում հոնքերը հարցում

Vogue-ի համար տեսահոլովակում Սինդին գովել է ինքն իրեն երիտասարդության տարիներին հոնքերը շատ չհանելու համար: «Իմ դասերից մեկը, որը ես տվել եմ Կայային, դա այն է, որ մի՛ տարվիր հոնքերդ հանելով, հետո կզղջաք»:

Շիճուկ ամեն առավոտ

Հարցազրույցներից մեկում Սինդին պատմել է, թե ինչպես է բժիշկ Ժան-Լուի Սեբագը «սովորեցրել նրան, թե ինչպես պաշտպանել մաշկը ցերեկը եւ վերականգնել այն գիշերը»:

«Առավոտյան երեքից հինգ եւ երեկոյան մոտավորապես նույն քանակության միջոցներն իսկապես բավարար է իմ մաշկի համար»: Նա հատկապես սիրում է շիճուկ քսել, քանի դեռ իր «մաշկը մի փոքր խոնավ է», որպեսզի այն կարողանա ավելի խորը թափանցել մաշկի մեջ։ Նրա ներկայիս սիրելի շիճուկը Meaningful Beauty Activating Melon շիճուկն է ($76), հիմնական բաղադրիչը սեխի տերեւների ցողունային բջիջներն են, որոնք պարունակում են հիալուրոնաթթու եւ պեպտիդներ:

«Ես միշտ երեկոյան մաքրում եմ իմ դիմահարդարումը», – նշում է Սինդին՝ հավելելով, որ կրում է իր ապրանքանիշի ռետինոլով կրեմը։

19 տարեկանից նա երբեք դուրս չի եկել առանց արեւապաշտպան միջոցների:

«Ես 19 տարեկանում ֆոտոշարքի նկարահանումներին ներկայացա արեւայրուքով, եւ ինձ ասացին, որ նրանք չեն կարող ծածկել արեւահարված մասերը. այդ ժամանակվանից ես պաշտպանում եմ իմ մաշկն արեւից», – ասել է նա:

news.am