Չինական Geely ընկերությանը պատկանող նոր Milky Way ապրանքանիշի ավտոմեքենայի առաջին մոդելը կլինի L7 հիբրիդային քրոսովերը։ Այս մասին հայտնում է carnewschina.com-ը։ Շնորհանդեսը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 23-ին։
Milky Way L7 քրոսովերը կկառուցվի e-CMA հարթակի վրա։ Մեքենայի դեբյուտը տեղի կունենա Geely New Energy Strategy կոնֆերանսի շրջանակներում: Դատելով հրապարակված թիզերից՝ մոդելը համալրված կլինի բարակ լուսադիոդային լուսարձակներով եւ զանգվածային բամպերով ու անիվների լայն կամարներով։ Դեռեւս հայտնի չէ, թե ինչ տեխնիկական հատկանիշներ կունենա Geely-ի նոր ենթաբրենդի առաջին ավտոմեքենան։