Գյուտարարները «անվտանգության բարձիկ»-ով ջինսեր են ստեղծել
Advertisement 1000 x 90

Գյուտարարները «անվտանգության բարձիկ»-ով ջինսեր են ստեղծել

Գյուտարարները մոտոցիկլետների անվտանգության բարձիկների բացակայության խնդրի տարօրինակ լուծում են գտել՝ դրանք տեղադրելով վարորդի տաբատի ներսում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Շվեդական Mo’cycle ապրանքանիշը ստեղծել է 499 դոլար արժողությամբ ջինսեր, որոնք վայրկյանների ընթացքում փչվում են՝ վթարի դեպքում պաշտպանելու ձեր մարմնի ստորին հատվածը:

Airbag Jeans-ը հագեցած է փոխարինելի CO2 քարթրիջով, որը գազ է արձակում, երբ վարորդը սկսում է ընկնել հեծանիվից:

Ջինսերն առաջարկում են նոր միջոց՝ պաշտպանելու մոտոցիկլետավարներին, ովքեր ամենաբարձր վնասվածքների մակարդակն ունեն՝ մասամբ համապատասխան պաշտպանության բացակայության պատճառով:

Ջինսը մալուխով միացված է մոտոցիկլին, սակայն հենց որ հեծանվորդը սկսում է թռչել նստատեղից ինչ-որ հարվածի կամ միջադեպի պատճառով, մալուխը անջատվում է ջինսից՝ փչելով անվտանգության բարձիկը։

Ակտիվացնելուց հետո անվտանգության բարձիկը փչանում է, սակայն համակարգը հնարավոր է վերալիցքավորել մեկ այլ CO2 քարթրիջով եւ նորից օգտագործել հաջորդ ճանապարհորդության ժամանակ:

News.am