
Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը, որի արդյունքում տեղադրվել է շուրջ 130 նոր աղբաման. ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման, արդիականացվում են կանգառասրահները. գործընթացը մեկնարկվել է Աջափնյակ վարչական շրջանից, հաջորդիվ կփոխարինվեն Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների կանգառասարհները:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի նոր լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում բոլոր լուսացույցներն ու ճանապարհային նշանները փոխարինվել են նորերով: Ընթացքի մեջ են նաև Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների լուսացույցների փոխարինման աշխատանքները: