- Նուռ + դդում + ավոկադո
Դդումի շերտերը տապակել 200 աստիճան ջեռոցում, ապա ամանի մեջ խառնել ավոկադոյի, նռան հատիկների, ռուկոլայի, պեկան ընկույզի և պիստակի հետ։ Լցնել ձիթապտղի յուղ և բալզամիկ քացախ, կիտրոնի հյութ շաղ տալ:
Լուսանկարը՝ @howsweeteats
- Կարտոֆիլ + լոբի + քինոա
Կարտոֆիլը և կանաչ լոբին տապակել, ապա խառնել քաշած քինոայի հետ: Ավելացնել դդմի կորիզներ և ավոկադո: Սոուսի համար խառնել կարմիր գինու քացախ, ձիթապտղի յուղ, դիժոնյան մանանեխ, ծովի աղ և թարմ աղացած պղպեղ:
Լուսանկարը՝ @ohsheglows
- Թուզ + պրոշուտո + բլղուր
Բլղուրը խաշել, համեմել քրքումով, աղով և պղպեղով։ Խառնել տապակած սիսեռը, թուզը, պրոշուտոն, կարմիր սոխը, ֆետա պանիրը և պիստակը։ Մատուցել մեղրով, ձիթապտղի յուղով և բալզամիկ քացախով:
Լուսանկարը՝ @cottercrunch
Պատրաստեց Անի Գաբուզյանը