«Baileys» լիկյորը՝ պատրաստված տան պայմաններում
Advertisement 1000 x 90

«Baileys» լիկյորը՝ պատրաստված տան պայմաններում

«Baileys» իռլանդական լիկյորը հատկապես սիրելի է կանանց կողմից և մեծ ժողովրդականություն է վայելում: Եվ պարտադիր չէ այն գնել խանութից: Կպահանջվի ընդամենը 20 րոպե լիկյորը տանը պատրաստելու համար:

Բաղադրիչներ

  1. Օղի – 200 մլ
  2. Խտացրած կաթ – 1 բանկա
  3. Վանիլային շաքար – 1 տոպրակ
  4. Լուծվող սուրճ – 2 ճ/գ
  5. Շոկոլադե կաթ – 200 մլ
  6. Սերուցք (20% յուղայնության) – 200 մլ

Պատրաստման եղանակը

  1. Բլենդերով հարել վանիլային շաքարավազը և խտացրած կաթը՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
  2. Ստացված զանգվածի մեջ ավելացնել լուծվող սուրճը, նորից հարել: Այնուհետև լցնել սերուցքը և շոկոլադե կաթը, հարել:
  3. Ավելացնել օղին և զգուշորեն խառնել:
  4. Baileys-ը պետք է մի քանի օր թողնել սառնարանում: Դրանից հետո խմիչքն ավելի փափուկ կլինի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը